09 02 2024

Գագիկ Գինոսյանին յարխուշտայով հրաժեշտ տվեցին

Գագիկ Գինոսյանին յարխուշտայով հրաժեշտ տվեցին

Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտը տվեցին պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։

Անվանի պարուսույցի հրաժեշտի վերջին րոպեներն ուղեկցվեցին «Յարխուշտա» պարային կատարմամբ՝ իր սաների կողմից։

Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից, կհուղարկավորվի Եռաբլուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ