ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հարգելի՛ գործընկերներ և ընկերներ, ես թողնում եմ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի և լրատվության վարչության ղեկավարի պաշտոնը և վերադառնում իմ տարերքին՝ հեռուստալրագրությանը»։
Սարգսյանը ուղիղ մեկ ամիս առաջ այդ նույն ֆեյսբուքյան էջում հայտնել էր էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի գործառույթները ստանձնելու մասին․
«Հարգելի՛ գործընկերներ, ստանձնում եմ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի (press officer) գործառույթները։ Ողջամիտ ժամկետում գործերին ծանոթանալուց հետո հասանելի կլինեմ մեկնաբանությունների և պայմանավորվածությունների համար»։
Հիշեցնենք՝ երեկ պաշտոնից հեռանալու մասին էր հայտնել նաև Վահան Քերոբյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը