Երևան-Մարտունի ճանապարհը փակած արտագնա աշխատողների հետ հանդիպման էր եկել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը: Վերջինիս և բնակիչների միջև վիճաբանություն սկսվեց այն բանից հետո, երբ Ակցիայի մասնակիցներից մեկը մարզպետին և իշխանություններին մեղադրեց երկիրը ծախելու մեջ:
«Խելոք խոսա, սովորացրած էդպես ոգևորվում ես: Այսպես չեղավ, սենց չենք խոսում իրար հետ: Մոտեցեք այնտեղ, բարձրանանք, խոսենք»,- ի պատասխան նշեց մարզպետն ու սուլոցների ներքո հեռացավ:
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի բնակիչները բողոքում են օրենքի դեմ, համաձայն որի՝ արտագնա աշխատանքի մեկնածները պետք է Հայաստանում 20 տոկոս եկատմային հարկ վճարեն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը