02 05 2024

Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին. Newday.am

Շատ լավ եմ անում. Փոխոստիկանապետը Կիրանցում ցուցարաների նկատմամբ բռնություն գործադրելու մասին. Newday.am

«Շատ լավ եմ անում, իրավական հիմքերն ունեմ և սահմանված կարգով իրականացվել է»,-ասաց փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը պատասխանելով Newday.am-ի թղթակցի հարցին, թե ինչ հիմքով է ոստիկանությունն այսօր վաղ առավոտյան բիրտ ուժ կիրառել Կիրանցում ճանապարհը փակած բնակիչների նկատմամբ ու բերման ենթարկել նրանց։

Հակոբյանի խոսքով՝ որևէ բռնություն չի եղել, ամեն ինչ կատարվել է օրենքով սահմանված կարգով;

Փոխոստիականպետը դիմեց լրագրողին՝ ասելով. «անցեք առաջ»։

Լրագրողի դիտողության, որ իր հետ նման ձևով չխոսի՝ փոխոստիկանապետը պատասխանեց. «Ուրիշ ձևա արդեն թույլ չես տալի, որ խոսեմ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ