26 06 2024

Լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով վնասվածքներ ստացած Եսային երկրորդ անգամ են վիրահատել

Լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով վնասվածքներ ստացած Եսային երկրորդ անգամ են վիրահատել

Հունիսի 12-ին ոստիկանների կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով աջ ձեռքի մատերը կորցրած, ձախ ձեռքի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանին երկրորդ անգամ են վիրահատել։ Քարամյանի կինը մանրամասներ է հայտնել ամուսնու առողջական վիճակի մասին։

«Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։

Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որը բժիշկները շյուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը  որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու՝ ամենայն հավանականությամբ։ 

Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։ 

Վիճակը կայուն է, մենք՝ պինդ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ