Այսօր՝ հուլիսի 15֊ին զինվորական բեռնատարը Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի տարածքում մտնելով միջպետական ճանապարհ` բախվել է Նոյեմբերյան֊Բագրատաշեն երթուղու միկրոավտոբուսին, որի 6 ուղեւորներ վնասվածքներ են ստացել, հաղորդում է լրագրող Ոսկան Սարգսյանը:
Նրա խոսքով, վիրավորներին Նոյեմբերյանի ԲԿ֊ում ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել,նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը