20 09 2024

Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. լրագրող

Կիրանցից հողերի հանձնումը խաթարել է Կիրանց գյուղի խմելու և ոռոգման ջրի համակարգերը. լրագրող

Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․

«Սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին Կիրանց գյուղից տարածքներ հանձնելուց հետո խաթարվել են  Կիրանցի խմելու և ոռոգման ջրի համակարգերը։ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 18-ին որոշել է․

 «Հաշվի առնելով տարածաշրջանային կենսագործունեության բնականոն ընթացքի ապահովման անհրաժեշտությունը՝ թույլատրել ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին անհետաձգելի համարվող կապիտալ բնույթի ծրագրերի շրջանակում Իջևան համայնքի Կիրանց բնակավայրի խմելու և ոռոգման համակարգերի կառուցման, Սարիգյուղ բնակավայրի խմելու ջրի կառուցման և Աճարկուտ բնակավայրի գյուղամիջյան կամրջի  հենապատի կառուցման համար նախագծերի կազմման աշխատանքների ձեռքբերումն իրականացնել հրատապության կարգով»։ Մարզպետը որոշել է այդ աշխատանքների գնումներն  իրականացնել հրատապ մեկ անձից գնում կատարելու ձևով»

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ