Ղազախստանում տեղի ունեցավ 2024 թվականի արտադրության «Լեքսուս GX 550» ամենագնացի փորձարկումը։ Իրադարձության համար ընտրվել էր Ակտաու քաղաքը, որը բոլոր հարմար պայմաններն ունի՝ նոր սերնդի ամենագնացը դժվարանցանելի ու ամենաբարդ ճանապարհներով փորձարկելու համար։ Իրադարձությանը մասնակցելու համար «Լեքսուս Ղազախստան»-ը և «Լեքսուս Եվրոպա»-ն Ղազախստանի այդ գեղատեսիլ վայր էին հրավիրել նաև Հարավային Կովկասի երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք հնարավորություն ունեցան շքեղ դիզայնով, տեխնիկական նորարարություններով ամենագնացը փորձարկել Ակտաուի գեղատեսիլ վայրերում։
Մինչ փորձարկումը, տեղի ունեցավ Lexus GX 550-ի թվային շնորհանդեսը։
Նոր սերնդի «Լեքսուս GX 550» ամենագնացն ամբողջությամբ տարբերվում է նախորդից, բոլորովին նոր է կառուցվածքով։ 3.5 լիտր շարժիչի ծավալով` V6 Twin-Turbo, 354 ձիաուժով, 32 դյույմ անվադողերով «Լեքսուս GX 550» ամենագնացը Ղազախստանում հատեց 450 կիլոմետր՝ անցնելով Մետաքսի ճանապարհի անցյալի ճամփորդների երթուղով՝ հաղթահարելով քաղաքային, լեռնային, արտաճանապարհային խոչընդոտները, անապատային ու հսկա քարերի հովիտների արգելքները։
Նորագույն տեխնոլոգիաները բազմապատկել են ամենագնացի արտաճանապարհային հնարավորությունները, ինչի շնորհիվ հաղթահարելի են դառնում անգամ ամենաանանցանելի թվացող երթուղիները։
Անվտանգությունն առաջնային է սկզբունքով կիրառվել է Lexus Safety System-ը, նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը։ Իսկ վարորդին աջակցող նորարարական տեխնոլոգիաների շնորհիվ էլ «Լեքսուս GX 550» ամենագնացով երթեկելը ոչ միայն չի հոգնեցնում, այլ նաև խիստ հաճելի է դառնում։
«Նոր՝ 3-րդ սերնդի GX 550-ը բոլոր առումներով նորացված է և գերազանցում է իր նախորդ սերունդներին և մրցակիցներին։ Այն ունի նոր արտաքին և ներքին փոփոխություններ՝ կաղապարի, անիվների նոր դիզայն, ինչպես նաև նոր պլատֆորմ, նոր պահեստամասեր ու տեխնոլոգիաներ, որոնք հարմար են ինչպես արտաճանապարհային, այնպես էլ հարթ ճանապարհներին վարելու համար»,- ասում է Լեքսուս Կովկասի ներկայացուցիչ Արչիլ Ասատիանին:
Մեքենայի սրահն առանձնանում է գերհարմարավետությամբ, մինիմալիզմով, ժամանակակից դիզայներական լուծումներով՝ պատրաստ բավարարելու ամենաքհմահաճ հաճախորդների պահանջները։
էքստրիմալ վարման դպրոցի մարզիչ Վլադիմիր Բորոդինը ամենագնացի մասին նշում է․ «Առաջին հերթին այն դարձել է շատ ավելի հարմարավետ։ 3,5 լիտր տարողությամբ տուրբո շարժիչ ունի, բայց շատ դինամիկ է։ Կարծես թեթև մարդատար մեքենայ վարես։ Խոսել կարելի է երկար և շատ, բայց պետք է նստել և վարել։ Միանգամից կհասկանաք, թե ինչքան լավն է դարձել մեքենան։ ՈՒնի էլեկտրական օգնականներ, որոնց շնորհիվ ցանկացած անփորձ վարորդ անգամ մեր բարդ մայրուղով կարող է հանգիստ անցնել։ Չվնասելով և չվնասվելով»։
Մեքենայի վարորդն ու ուղևորները նույն հարմարավետությունն են զգում թե՛ լեռնային բարդ պայմաններում, թե՛ մայրուղիների վրա: Անվտանգ, արագ, հարմարավետ ու շքեղ․ ահա այպես կարելի է բնորոշել նոր ամենագնացը։
Լեքսուս Երևան սրահի վաճառքի խորհրդատու Վլադ Պողոսյանն էլ վստահեցնում է․ «Մեքենան հիանալի ընտրություն կլինի հայաստանյան շուկայի համար, հայաստնյան պայմաններում վարելու համար։ Քանի որ Հայաստանը հարուստ է իր բնությամբ և լեռներով, մեքենան մեզ հնարավորություն կտա յուրովի ուսումնասիրել ցանկացած անկյուն, որը դժվարհասանելի է մնացած մեքենանների համար»։
Նոր մոդելն արդեն հասանելի է «Լեքսուս Երևան»-ի սրահում՝ պատրաստ հաղթահարելու հայաստանյան արտաճանապարհային, լեռնային, քաղաքային ճանապարհները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը