Արցախցի ակտիվիստ Մարիամ Աբրահամյանը գրում է․
«Մեկ ամսվա տարբերությամբ արված նկարներ են Երևանի մանկապարտեզներից մեկում:
Առաջին նկարը ֆիքսել էի օգոստոս ամսում և ուրախությամբ գրառում էի արել ֆբ իմ էջում:
Ընդհանրապես բռնատեղահանումից հետո Արցախի հետ կապված ցանկացած հիշատակում մեծ ոգևորություն է առաջացնում, գուցե չափից շատ սենտեմենտալ եմ դարձել, չգիտեմ...
Մեկ ամիս անց պատահաբար նկատում եմ, որ քարտեզը փոփոխված է՝ այժմ առանց Արցախի, հետո պարզվեց, որ հանվել է նաև Արցախի դրոշը...
Ինձ տրված պատասխանները ներկայացնում եմ ստորև.
Էս բոլոր հակադարձումները չափից դուրս աբսուրդային էին ինձ համար, չէի ուզում հավատալ էն ամենին, ինչ կատարվում էր:
Երբ որ Ալիևն է ջնջում մեր պատմությունը Արցախում, վերացնում էն ամենը, ինչը կապացուցեր, որ Արցախը միշտ եղել է հայկական, դա, իհարկե, տրամաբանական է, բայց երբ նույնը քո հայրենիքում են անում ու փորձում նորմալիզացնել այդ երևույթը, իմ ուղեղի մեջ դա ուղղակի չի տեղավորվում:
Հետաքրքիր է` այդ ինչպե՞ս պետք է նորից մերը լինի, եթե 3 տարեկան երեխան ՀՀ քարտեզը առանց Արցախի է տեսնում ու սովորում։
Փաստորեն մանկապարտեզը առաջնորդվում է Ադրբեջանի շահերը սպասարկող ենթադրյալ ծնողների կարծիքը հաշվի առնելով:
Եթե Արցախը երբեք էլ մերը չի եղել, ի՞նչ գործ ուներ նախկին քարտեզում:
Ու՞մ վճարած հարկերի հաշվին է պետությունը իմ երեխաներին անվճար նախադպրոցական կրթությամբ ապահովում:
Գիտեմ, որ ոչինչ չի փոխվելու. դրոշը մնալու է իր տեղում, շատերն էլ ուղղակի անտարբեր կանցնեն գրառման կողքով, ինչպես պարտեզ հաճախող երեխաների ծնողները, այդ թվում` արցախցի:
Հ.գ Մանկապարտեզի թիվը չեմ նշում, չունեմ անձնական որևէ այլ նկրտումներ, երեխաների խնամքի հետ կապված բողոքներ, վստահել եմ իմ երեխաներին, բայց այս երևույթի հանդեպ չեմ կարող անտարբեր անցնել:
Սա համատարած բոլոր պետական կառույցներում է՝ ջնջել Արցախի հետ կապված ցանկացած բան, լեգիտիմացնել Արցախը Ադրբեջանի մաս կազմելը։ Ու ես և ինձ նման մարդիկ, որ հիշողությունը չեն կորցրել շարունակելու ենք խոսել ու պատմել մեր ծննդավայրից, սովորեցնել մեր երեխաներին իրական պատմությունը, ոչ թե Ադրբեջանի թելադրածը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality լավ ե՞ք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը