05 12 2024

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

Արգիշտի Մեխակյանը նշանակվեց Արմավիրի մարզպետ

ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 5-ի նիստում Արգիշտի Մեխակյանին նշանակեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Արգիշտի Մեխակյանը  Խոյ խոշորացված համայնքի ղեկավարն է եղել, ԱԺ պատգամավոր, իսկ ավելի վաղ զբաղեցրել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնը։

«Վերջին տարիներին Արգիշտի Մեխակյանը ներգրավված է եղել պետական կառավարման համակարգում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն հայտնեց մարզպետի պաշտոնում իրեն առաջադրելու համար։

«Ինձ համար չափազանց մեծ պատիվ է ստանձնելու Արմավիրի մարզպետի պաշտոնը, ունենալ անմիջական ներգրավվածություն հարազատ մարզի զարգացման, հզորացման գործում։ Քաջատեղյալ լինելով մարզի խնդիրներին՝ ամեն ինչ անելու եմ արադարացնելու ինձ վստահող մարդկանց ու Արմավիրի մարզի բնակչության ակնկալիքները»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ օրերս Արմավիրի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՏԿԵ նախարար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ