Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ամբակում Գրիգորյանն ազատվել է Քրեակատարողական ծառայության ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ամբակում Գրիգորյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,– ասված է որոշման մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը պաշտոններից ազատել է նաև Պրոբացիայի ծառայության պետի եւ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարներին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը