Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:17-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի պատշգամբը փլուզվել է. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բնակարանի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել պատշգամբի հատակի փլուզում. քաղաքացի Ֆ. Հ.-ն (ծնված 1988 թ.) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը և ապամոնտաժել պատշգամբը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը