09 12 2024

Իրանը տեղյակ է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին․ Արաղչի

Իրանը տեղյակ է եղել ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին․ Արաղչի

Իրանը տեղյակ է եղել Սիրիայում զինված ընդդիմադիր խմբավորումների ակտիվացման հետ կապված ԱՄՆ-ի և Իսրայելի ծրագրերի մասին, բոլոր հետախուզական տվյալները փոխանցվել են Սիրիայի կառավարությանը:

Այս մասին իրանական պետական հեռուստատեսությամբ հատուկ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին: Փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։

«Ամեն ինչ պարզ էր։ Եվ վերլուծությունները, և տեղեկատվական հաղորդագրությունները նախապես մատնանշում էին, որ նման (ընդդիմադիր - խմբ.) շարժում կառաջանա։ Թե վերլուծության, թե հետախուզական տվյալների տեսանկյունից մենք գիտեինք, որ ԱՄՆ-ի և իսրայելական ռեժիմի կողմից կա կուլիսային ծրագիր։ Տեղի ունեցողի և հետախուզության տեսանկյունից մեր երկրում և Սիրիայում հատուկ ծառայությունները լիովին տեղյակ էին ընդդիմության շարժումների մասին ։ Եվ ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է Սիրիայի կառավարությանը և սիրիական բանակին», - հայտարարել է Արաղչին։

 

Հիշեցնենք, որ Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան հայտարարել է երկրում ներառական «անցումային իշխանություն» ձևավորելու մտադրության մասին։

Դեկտեմբերի 8-ի առավոտյան ապստամբ խմբավորումների զինյալները մտել են Դամասկոս։ Զինված խմբավորումները նոյեմբերի վերջին սկսել են լայնածավալ հարձակում սիրիական բանակի դիրքերի դեմ։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ