Նիկոլ Փաշինյանը կնոջ` Աննա Հակոբյանի հետ Փարիզում ներկա է գտնվել Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը:
Համաձայն կառավարության հաղորդագրության, նաև շրջայց են կատարել Աստվածամոր տաճարում:
Երեկոյան Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը Ելիսեյան պալատում մասնակցել են Էմանուել և Բրիջիթ Մակրոնների անունից՝ ի պատիվ Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների տրված պաշտոնական ընթրիքին:
Փարիզ այցից կառավարության կայքում հրապարակվել է 29 ֆոտո։ Ուշագրավ է, որ դրանցից 18-ը լրիվ նմանատիպ լուսանկարներ են՝ Փաշինյանի ու կնոջ քայլքը կարմիր գորգի վրա։ Պարզապես տարբեր են Աննա Հակոբյանի դեմքի արտահայտությունները։

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը