10 12 2024

«Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո». հայտարարություն

«Բացե՛ք «Գոյ»-ի դռները. hազարավոր մարդիկ մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո». հայտարարություն

«Գոյ» թատրոնը հայտարարություն  տարածել, որում ասվում է «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»:

««Գոյ» թատրոնը տարիներ շարունակ եղել է ձեր թատրոնը՝ մի վայր, որտեղ հնչել է ազատ խոսք, ստեղծվել է նոր գաղափարներ և համախմբել մեր հասարակությունը։ Սա մի վայր է, որտեղ հազարավոր մարդիկ գտել են իրենց հոգևոր և մշակութային «սնունդը», իսկ սերունդները մեծացել են «Գոյ»-ի ներկայացումների ազդեցության ներքո։

Արդեն 8 ամիս է, ինչ մեր սիրելի թատրոնի դռները փակ են։

Մեր մշակութային կյանքի այս կարևոր կետը զրկված է իր բնականոն աշխատանքից, իսկ հասարակությունը՝ շփվելու արվեստի հետ։ Այս տևական ընդմիջումը ոչ միայն մեծ վնաս է հասցնում թատրոնին, այլև վտանգում է մեր հասարակության արժեհամակարգը։

Արվեստն ուժ ունի ՝ միավորելու, զորացնելու և առողջ հասարակություն ստեղծելու։ «Գոյ» թատրոնի փակ դռները խաթարում են այդ գործընթացը։ Մենք չենք կարող թողնել, որ այն այդպես շարունակվի։

Կոչ ենք անում բոլորին միանալ մեր պայքարին՝ պահանջելու, «Բացե՛ք «Գոյ»-ի դռները»։

Այս պայքարը միայն թատրոնի համար չէ. սա պայքար է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են, որ արվեստն ու մշակույթը մեր կյանքի անբաժան մասն են։

Աջակցեք, բարձրաձայնեք, միացեք։

Թող թատրոնը կրկին ապրի, իսկ նրա դռները բաց լինեն բոլորի համար»,- ասված է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ