16 12 2024

Ավինյանը ընդունում է, որ տրանսպորտի վիճակը վատացրել է



Այժմ ամեն ինչ փորձում ենք տանել նրան, որ ավտոմեքենաների հոսքը Երևանում նվազի և ավելանան մարդիկ, որոնք օգտվում են հանրային տրանսպորտից: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Միևնույն ժամանակ Ավինյանը նշեց. «Մարդկանց կողմից հիմնական բարձրաձայնվող խնդիրը մնում է ավտոբուսների հաճախականությունը. կան գծեր, որտեղ պարբերաբար գերծանրաբեռնվածություն ունենք: Մասնավորապես ունենք թաղամասեր, որ իրապես կարելի է ասել, նույնիսկ վատացել է իրավիճակը, մասնավորապես՝ Նորագավիթում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ