Պաշտոնանկություն՝ 19 տարի փոխնախարար աշխատելուց հետո
Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանը։
Հիշեցնենք, Վաչե Տերտերյանը փոխնախարար է 2005 թվականից։ Այս ընթացքում նախարարությունը անվանափոխվել է 4 անգամ, սակայն փոխնախարարը պահպանել է պաշտոնը։
Այսպես,
- 2005-2008թթ. աշխատել է ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ:
- 2008-2015թթ. աշխատել է տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ:
- 2015-2016թթ. աշխատել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ:
- 2016-2019 թթ. աշխատել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ:
- 2019թ. հունիսի 4-ից աշխատել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը