«Կեղծ խաղաղության գինը» փաստավավերագրական ֆիլմը պատրաստ է մեծ էկրան բարձրանալու: Շուտով տեղի կունենա ֆիլմի պրիեմիերան։
«Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմն ստեղծվել է եռաչափ անիմացիայի բարձր տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի նորարարական լուծումների, ինչպես նաև հատուկ ֆիլմի համար ստեղծված երաժշտության կատարյալ համադրությամբ, ինչն այն դարձնում է բնույթով եզակի հայկական կինեմատոգրաֆիայում արտադրված նմանատիպ հետաքննական պատմական ֆիլմերի շարքում։
Ֆիլմի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրված է․ «Պարզվում է՝ շատերը տեղյակ չեն մեր պատմության այս շրջանից: Այս ֆիլմը նաև մեր հիշողության վերականգնման համար է»։
Ֆեյսբուքյան էջում կարող եք ծանոթանալ կարճ հատվածների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը