16 01 2025

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստին

Հունվարի 15-17-ն աշխատանքային այցով Բրյուսելում է գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը՝ ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով։ 

Նիստը նպատակաուղղված է գլոբալ և տարածաշրջանային արդիական սպառնալիքների ու մարտահրավերների իրազեկմանն ու դրանց մեղմացման համար հավաքական լուծումների որոնմանը։

Քննարկվում են կլիմայի փոփոխության, համատարած անկայունության, նորահայտ և քայքայիչ տեխնոլոգիաների, հիբրիդ և կիբեռ սպառնալիքների դարաշրջանում կենսապահովման կրիտիկական ենթակառուցվածքների դիմակայունությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին ու առաքելություններին գործընկեր պետությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ