28 01 2025

Կանոնավոր բանակը ապիկար կառավարման արդյունքում վերածվեց կամավորական ջոկատների․ Սեյրան Օհանյան 



 

«Մենք երբևէ ժանգոտած, անպիտան զենք չենք գնել: Մենք տարիներ ի վեր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկա, այլև կարողացել ենք այն ձեռք բերել և՛ ՀԱՊԿ ցածր գներով, և՛ մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի արտահայտած մտքին, թե «Արարատի դիսկուրսի ներքո մեզ կտան օգտագործած, ժամկետնանց զենքեր»:

«Փաշինյանը թող պատասխան տա, որ այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքին, ո՞ւր է հիմա, ինչո՞ւ ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին՝ օգտագործելով մեր պետության ամբողջ ներուժը»,- նշեց Օհանյանը՝ հավելելով, որ Փաշինյանն իր կառավարման ընթացքում քայքայել է միասնականությունը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ