«Վարչական վերաքննիչ դատարանը որոշեց, որ հայրս՝ նախկին դատավոր Ա. Սուքոյանը, պետք է զրկվի իրեն հասանելիք դատավորի թոշակից»,-այս մասին գրել է դատավորի որդին՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը։
«Դա այն դեպքում, երբ նա 25 տարի աշխատել է որպես դատավոր,երբևիցե նույնիսկ նկատողություն չի ստացել և ընդամենը մեկ ամիս առաջ, մինչև թոշակի անցնելը, Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ի որոշմամբ ազատվել է աշխատանքից։ Եթե առաջին ատյանի դատարանը ճանաչել էր նրա աշխատանքային ստաժը, ապա վերաքննիչը որոշեց, որ այդ 25 տարիները իբր գոյություն չեն ունեցել, նրա աշխատանքը հoդս է ցնդել, ուստի նա չի վաստակել այդ թոշակը:
Ես շատ բան չեմ ուզում, պարզապես թող այդ դատավորներն բախվեն այն «արդարադատությանը», որը հենց իրենք են իրականացնում, բայց չգիտեմ՝ ցավով թե ի ուրախություն ասեմ, որ նրանք էլ չեն բախվի, քանի որ կգա ժամանակը երբ ՀՀ-ում էլ պատվերներով, զանգերով և սմս-ներով որոշումներ չեն կայանա։
Բայց թող գոնե մեկ վայրկյան մտածեն, թե ինչ է նշանակում տարիների նվիրումից հետո կանգնել անօրինականության ու անտեսված արդարության առաջ։
Հ.Գ. Ես կարծում էի, որ Ֆեմիդան աչքի տակով ա նայում, էն էլ հենա տեսախցիկ ա տեղադրել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը