«Որևէ մեկը չի ցանկանում գազելներին վերադառնալ, բայց ասել, որ գազելի փուլն անցյալում է, մեղմ ասած, անկեղծ չէ»,- «Գազելային մանիպուլյացիա․ գազելների բացակայությունը թանկացնու՞մ է ինքնարժեքը» թեմայով խոսելիս նշում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։
Նա հիշեցնում է, որ քաղաքային իշխանությունները նախատեսում են 2025-ին ձեռք բերել 100 «Գազել սիթի» մակնիշի տրանսպորտային միջոց։
«Ինչպե՞ս է ստացվում, որ մեր քաղաքացիները նկատում են 100 MAN-երը, բայց չեն նկատում 100 «Գազել»-ները, պատճառը մեկն է, ոչ թե չեն ցանկանում նկատել, այլ Գազել»-ների տարողունակությունը էականորեն ցածր է»,-նշեց նա։
Սպառողների իրավունքների պաշտպանի խոսքով, «Գազել»-ներից պետք է հրաժարվել ու ոչ միայն այն պատճառով, որ հարմարավետ տրանսպորտ չէ, այլև այն պատճառով, որ այն շատ ծախսատար է։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը