Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ «Արմավիր» ՔԿՀ-ի պետ Արսեն Արզումանյանը իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։
Արզումանյանն այս պաշտոնին նշանակվել էր 2024 թվականի հունվարի 25-ին, դրանից առաջ ղեկավարել էր «Վանաձոր», «Սևան» քրեակատարողական հիմնարկները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը