17 02 2025

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է ուկրաինական 90 ԱԹՍ

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում խոցվել է ուկրաինական 90 ԱԹՍ

Անցած գիշեր ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի օդային տարածքում խոցել են ուկրաինական 90 ԱԹՍ: Մասնավորապես Ազովի ծովի օդային տարածքում ՀՕՊ-ը ոչնչացրել է 38 անօդաչու թռչող սարք հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ Կրասնոդարի երկրամասի օդային տարածքում խոցվել է 24, Ղրիմի օդային տարածքում՝ 15, Սև ծովի օդային տարածքում՝ 7 ԱԹՍ: Երկուական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Կուրսկի և Ռոստովի օդային տարածքներում վրա, մեկական՝ Բրյանսկի և Բելգորոդի մարզերում։

Բացի այդ, Ազովի ծով օդային տարածքում ոչնչացվել է Neptune-MD կառավարվող հրթիռը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ