18 02 2025

Ղազախստանի և Հայաստանի ոստիկանությունը համացանցային խարդախների են ձերբակալել

Ղազախստանի և Հայաստանի ոստիկանությունը համացանցային խարդախների են ձերբակալել

Ղազախստանի և Հայաստանի ոստիկանությունը համացանցային խարդախների են ձերբակալել։ Sputnik ՂԱզախստանի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ղազախստանի ՆԳՆ-ն։
Աշխատանքներին ներգրավվել են Ղազախստանի ՆԳՆ կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության և Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության աշխատակիցները։

Համատեղ օպերատիվ գործողությունների արդյունքում կասեցվել է Երևանի երկու զանգերի կենտրոնների գործունեությունը։ Ոստիկանության տվյալներով, գործել է անդրազգային կազմակերպված հանցավոր խումբ։

Նրանք առաջարկել են գումար ներդնել ենթադրաբար խոշոր ներդրումային ընկերություններում։ Խուզարկությունների ընթացքում առգրավվել է ավելի քան 70 միավոր համակարգչային տեխնիկա, մոտ մեկ կիլոգրամ ոսկի, 5 ավտոմեքենա, 30 հազար դոլար, ռուսական ռուբլի, վրացական լարի։
Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է հանցախմբի 41 անդամ՝ Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Սիրիայի և Լիբանանի քաղաքացիներից։

Քննությունը շարունակվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ