18 02 2025

Նովոսիբիրսկում թռիչքից ուշացած հայ ուղևորները կոտրել են ելքի դուռն ու վազել ինքնաթիռի հետևից

Նովոսիբիրսկում թռիչքից ուշացած հայ ուղևորները կոտրել են ելքի դուռն ու վազել ինքնաթիռի հետևից

Նովոսիբիրսկի օդանավակայանում թռիչքից ուշացած երկու հայ ուղևորներ միացրել են հրդեհային ազդանշանը, որից հետո կոտրել են ելքի դուռը և վազել թռիչքուղի՝ հետապնդելով ինքնաթիռին։ Այս մասին հայտնում են թելեգրամյան ալիքները:

Բրատսկի երկու բնակիչներ՝ 37-ամյա Անդրանիկ Տ-ն և նրա 42-ամյա ազգական Սպարտակ Տ-ն ինչ-ինչ պատճառներով բաց են թողել թռիչքը։ Տղամարդիկ որոշել են փորձել իրենց բախտը՝ օգտագործելով բոլոր միջոցները, սակայն նրանց անմիջապես բերման են ենթարկել: Տղամարդկանց սպառնում է մինչև 5 հազար ռուբլու տուգանք։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ