19 02 2025

Վարչապետի աշխատակազմը բժշկական խալաթներ է գնել

Վարչապետի աշխատակազմը բժշկական խալաթներ է գնել

168․am-ը գրում է․ Օրերս վարչապետի աշխատակազմը խալաթներ է ձեռք բերել։ Գնումը կատարվել է էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով։

Վարչապետի աշխատակազմի և «Արման Հովհաննիսյան» ԱՁ-ի միջև այդ նպատակով կնքված պայմանագրի գինը 390.000 դրամ է։ Ըստ պայմանագրի տեխնիկական բնութագրի` գումարի շրջանակում մատակարարը պարտավորվել է ձեռք բերել «Իդեալ դոկտոր» ֆիրմայի 60 ոչ ստերիլ բժշկական սպիտակ խալաթ։ Մատակարարման հասցե է նշվել Կոմիտաս պողոտայի վրա ինչ-որ հասցե։

Ի դեպ, «Արման Հովհաննիսյան» ԱՁ-ն, ըստ պետգնումների էլեկտրոնային armeps համակարգի, ունիվերսալ մատակարար է. 2019 թվականից պետական տարբեր գերատեսչությունների մատակարարում է տնտեսական ապրանքներ, գրասենյակային ու գրենական պարագաներ, դրոշմակնիքներ, անգամ՝ շինանյութ, և այլն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ