03 03 2018

Դիետան ավարտվել է ամուսնալուծությամբ

Դիետան ավարտվել է ամուսնալուծությամբ

Մեծ Բրիտանիայում ամուսնական զույգը բաժանվել է համատեղ դիետայից հետո, երբ ամուսնուն հաջողվել է քաշ կորցնել, իսկ կնոջը՝ ոչ: Այս մասին գրում է The Mirror-ը:

Երբ ամուսնինների քաշը 130-ական կիլոգրամից անցել է, նրանք խոստովանել են, որ այդ պատճառով նրանք միասին ոչ մի տեղ չեն գնում, չեն մասնակցում միջոցառումների, այլ միայն նստում են և սնունդ պատվիրում: Այնուհետև որոշում են քաշ կորցնել՝ քայլելով, մարզասրահ այցելելով և ճիշտ սնվելով:

«Մարզանքների առաջին շաբաթից հետո կինս դադարեց մարզասրահ այցելել: Մի ամսում 4.5 կգ կորցրի, իսկ 4 ամիս անց արդյունքներն ակնհայտ դարձան: Հենց այդ պահից էլ կինս սկսեց թշնամաբար վերաբերվել ինձ»,- խոստովանել է ամուսինը:

Կինը հրաժարվել է քնել ամուսնու հետ նույն անկողնում՝ պատճառաբանելով, որ նա խռմփացնում է, և սկսել է շփվել նրա հետ միայն հաղորդագրությունների և էլեկտրոնային նամակների միջոցով: Այնուհետև կինն ամուսնուն մեղադրել է՝ ասելով, թե հիշեցնում է մարդկանց, որոնք ծաղրել են իրեն ավելորդ քաշի պատճառով:

12 տարվա ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ, որի հայցը ներկայացրել է կինը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ