26 06 2018
Նույնականացման քարտով անձը չի կարող դուրս գալ երկրից. ոստիկանություն
ՀՀ ոստիկանությունը հիշեցնում և հորդորում է քաղաքացիներին ճամփորդելուց մի քանի օր, նույնիսկ շաբաթներ առաջ
- ստուգել փաստաթղթերի առկայությունը՝ իմանալով, որ բոլոր դեպքերում երկրից դուրս գալու համար ՀՀ քաղաքացուն անհրաժեշտ է վավերական անձնագիր, անկախ տարիքից (ծննդյան վկայականը երկրից դուրս գալու համար պատշաճ փաստաթուղթ չէ նույնիսկ նորածինների համար),
- ստուգել հին նմուշի անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման առկայությունը,
- ստուգել, արդյոք անձնագրում առկա են ազատ էջեր մուքի վիզաների և երկիր մուտք գործելու նշումներ կատարելու համար:
Նույնականացման քարտով անձը չի կարող դուրս գալ երկրից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը