30 06 2018

Խորհուրդներ՝ շոգը հաղթահարելու համար

Խորհուրդներ՝ շոգը հաղթահարելու համար

Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու նպատակով՝ ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կոչ է անում բնակչությանը.

  • Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես օրվա ժամը 12:00-17:00, հնարավորինս գտնվել ստվերում,
  • ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,
  • ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանվելու համար կրել գլխարկ, արևային ակնոցներ, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ,
  • օգտագործել բավարար քանակությամբ հեղուկներ, (սիրտ-անոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),
  • զերծ մնալ կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքների չարաշահումներից,
  • խորհուրդ է տրվում տարածքները մշտապես օդափոխել, խուսաբել արևի տակ կայանված փոխադրամիջոցներում երկար ժամանակ մնալուց, 
  • հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը՝ բացառելով սառը օդի հոսանքի անմիջական ուղղվածության տակ գտնվելը,
  • հագնվել ջերմաստիճանին համապատասխան այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, 
  • լողափին արևային լոգանքների սկզբնական տևողությունը սահմանել 15 րոպեից ոչ ավել, այնուհետև աստիճանաբար ավելացնել,
  • առավել ուշադիր լինել երեխաների, մեծահասակների և սիրտ-անոթային հիվնադություններ ունեցող անձանց նկատմամբ: 

Ամռան տապին վերընշված խորհուրդները չպահպանելու դեպքում հնարավոր է արևահարության ի հայտ գալը: Արևահարությունը՝ գլխի անպաշտպան մակերեսին բարձր ջերմաստիճանի երկարատև ազդեցության հետևանքով գանգուղեղի աշխատանքի խանգարում է, որի ախտանշաններն են՝

  • անզուսպ փսխում, 
  • սաստիկ գլխացավ, 
  • մարմնի ջերմաստիճանի բարձրացում, 
  • սրտի բաբախման արագացում (պուլսը՝ 120-140), 
  • դժվարացած շնչառություն, 
  • անտարբերություն շրջապատի հանդեպ,
  • քրտնարտադրության բացակայություն,
  • մկանային կծկանքներ,
  • ապակողմնորոշում, 
  • ծանր դեպքերում հնարավոր են հալյուցինացիաներ, զառանցանք, ուշագնացություն:  Առաջին օգնություն. Նման դեպքերում նախ և առաջ անհրաժեշտ է կանչել շտապ օգնություն, իսկ մինչ վերջինիս գալը անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ միջոցառումները՝
  • տեղափոխել տուժածին ստվեր
  • հնարավորինս ազատել նրան հագուստից և փաթաթել զով ջրով թրջվաց սավանով
  • հովացնել տուժածին զով ջրով, տալ խամելու զով ջուր,
  • եթե տւժածը ուշագնաց է, ապա անուշադրի սպիրտով ուշքի բերել, այնուհետև տալ խմելու սառը ջուր կամ հանքային ջուր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ