ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է հիմնադրամի գործադիր վարչության ղեկավարումը հանձնել Պետրոս Թերզյանին: Վերջինս Հոգաբարձուների խորհրդի անդամ է, Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ:
Բացի այս, Սարգսյանը հուլիսի 10-ին դիմել է Հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ առաջարկելով ընդունել Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի հրաժարականի դիմումը:
Նախագահը նաև Հիմնադրամի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարել: Առաջարկվում է Պետրոս Թերզյանի նախագահությամբ հանձնաժողով ստեղծել: Հանձնաժողովի կազմի մեջ նախատեսվում է ընդգրկել նաև Հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանին և ՀՀ նախագահի, վարչապետի, Արցախի Հնարապետության նախագահի մեկական ներկայացուցչի:
Հիշեցնենք, որ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի դիմում է գրել՝ չարաշահումների մեղադրանքից հետո:
Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն էլ հայտարարելմ է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից դուրս գալու մասին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը