Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 3 զոհված զինծառայողների ընտանիքներին և մեկ 2-րդ խմբի հաշմանդամ զինծառայողի հատուցումներ կկատարի:
Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի պաշտոնական կայքից:
Ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հովսեփ Կարենի Գրիգորյանի, Արմեն Հմայակի Հարությունյանի և ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ Ռուսլան Զուրիկոյի Մանուկյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում ամսական 200 000 դրամ, ինչպես նաև 2-րդ խմբի հաշմանդամ շարքային Բաբկեն Էդուարդի Սիմոնյանին կփոխանցվի միանվագ 5 միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 100 000 դրամ:
Գումարները կփոխանցվեն շահառուների համար բացված հատուկ բանկային հաշիվներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը