Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին PalitraNews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է իր ֆինանսական խնդիրներին՝ նշելով, որ ինքն անձամբ իր վրա զգացել է վրացական դատական համակարգի անարդարությունը:
«Ես մարդ եմ, որը գրեթե 9 տարի եղել է նախագահ, բայց այժմ չունի ոչինչ: Ես տասն անգամ քիչ կարողություն ունեմ, քան Բեսելիան ու Սեսիաշվիլին (Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ)՝ չնայած նրան, որ ինձ ճանաչում է ամբողջ աշխարհը», - ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ մինչ այժմ շարունակում է կալանքի տակ մնալ իր մայրիկի բնակարանը, կալանքի տակ են առնված եղել նաև իր տատիկի անձնական հաշիվներն ու մեքենան: «Իմ տատիկն այդպես էլ մահացավ...»,-ասել է Վրաստանի նախկին նախագահը:
2014 թվականին Վրաստանի գլխավոր դատախազությունը կալանքի տակ է առել Սաակաշվիլիի ու նրա ազգականների՝ մոր, տատիկի և կնոջ շարժական ու անշարժ գույքը: Նախկին նախագահը մեղադրվել է պետական միջոցների յուրացման համար: 2013-ին երկրի նոր նախագահի երդմնակալությունից հետո Սաակաշվիլին լքել է երկիրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը