Երևանի կենտրոնում լարված իրավիճակը շարունակվում է։

Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատակիցները նստացույց են անում Թումանյան փողոցում։

Ոստիկանությունը տասնյակ մարդկանց բերման է ենթարկել։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ Երևանի քաղաքապետարանը քանդում է Ազատության հրապարակի հարակից տարածքում գործող մի քանի սրճարան։ Գործընթացը հանգիստ չի անցնում, լինում են բախումներ։

Երևանի քաղաքապետարանում մարտի 13-ի երեկոյան տեղի ունեցած քննարկմանը որևէ համաձայնություն չի կայացվել։

* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը