13 02 2020

Ձվի շուկայում անոմալ երևույթ է․ Գեղամ Գևորգյան

Ձվի շուկայում անոմալ երևույթ է․ Գեղամ Գևորգյան

«Նոր տարվա նախաշեմին ու դրանից հետո շուկայում հայտնվել են բավականին էժան գնով ձվեր, որոնք հայկական արտադրության են: Փոքր տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացրել են խնդիրներ՝ կապված իրենց կողմից ստացված ինքնարժեքի հետ: Այս գինն անոմալ է, սա ձվի համար ավելի բարձր գնով վաճառելու սեզոն է: Այս երևույթը շուկայում մրցակցային միջավայրի վրա ունի ազդեցություն: Սակայն այն տեղեկատվությունը, թե կապված է սա մեծ քանակով ձվի ներկրման հետ, հերքվում է, նման երևույթ գոյություն չունի, սա հերքում են ՊԵԿ-ից»,- ԱԺ-ում ձվի շուկայում տիրող իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը

Պատգամավորները քննարկման ժամանակ իրենց անհանգստությունն էին հայտնում, որ ձվի գները այսքան նվազել են, 23 դրամով այսօր կարելի է ձու գնել։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ