Ռուսաստանը 13 երկրների թեստ համակարգեր է փոխանցել կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման համար: Այս մասին ասվում է Ռոսպոտրեբնադզորի կայքում, հաղորդում է ՌԲԿ-ը:
Համակարգերն արդեն փոխանցվել են ԵՏՄ, ԱՊՀ անդամ երկրներին, ինչպես նաեւ Իրանին, Մոնղոլիային եւ ԿԺԴՀ-ին: Բացի այդ,հաղորդվում է, որ դրանք շուտով կմատակարարվեն Եգիպտոս, Սերբիա եւ Վենեսուելա:
Նշվում է, որ փոխանցված համակարգերը թույլ կտան ավելի քան 100 հազար թեստ անցկացնել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը