Մարտունու անձնագրային բաժնի պետը Սարիբեկ Մաթևոսյանն էր, ով նախորդ տարի սրտի վիրահատության էր ենթարկվել։ Նա 48 տարեկան էր։
Կորոնավիրուսից մահացել է Մարտունու անձնագրայինի պետը
Անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Այսօր խորը վշտով տեղեկացա որ կյանքից հեռացել է Մարտունու անձնագրայինի պետը, բոլորիս կողմից սիրված, հարգված մեր ՍԱՐՈՆ, պատճառը՝ չարաբաստիկ կորոնասվիրուսը։ Իրանից կյանք էր հոսում, ուրախություն, ընկերություն, ջերմություն։
Սարո ջան, մեծատառով մարդ ու ընկեր, հանգչիր խաղաղությամբ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը