6 աստիճանով կցրտի
Սեպտեմբերի 9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, 11-13-ը նույնքան կբարձրանա: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Երևան քաղաքում սեպտեմբերի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի սեպտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.50C (2007 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.90C (1970 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.30C
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը