Ռուսաստանում մեկնարկել են «Կովկաս-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որին մասնակցում են ավելի քան 80 հազար մարդ: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշվում է, որ մի շարք զորավարժարաններում տեղի են ունենալու սեպտեմբերի 21-26-ը: Սև և Կասպից ծովերի ջրերում գործողություններ կիրականացնեն նաև Սևծովյան և Կասպիցծովյան նավատորմերը, որոնց կմիանան նաև իրանական ռազմանավերը:
Նաև նշվում է, որ որպես դիտորդ հրավիրված են Ադրբեջանի, Ինդոնեզիայի, Իրանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Շրի Լանկայի ներկայացուցիչները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը