Մարդու իրավունքների պաշտպանը հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ԵԽ Նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։
Այս փորձի մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը և Միջազգային համագործակցության վարչության պետ Միքայել Խաչատրյանը ներկայացրել են «Կատարման եվրոպական ցանց»-ի կազմակերպած միջոցաման ժամանակ։
Նշենք, որ «Կատարման եվրոպական ցանցը» աշխատում է ԵԽ ողջ
տարածաշրջանում իր ունեցած անդամների և գործընկերների՝ իրավաբանների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և համայնքների հետ՝ նպաստելով ՄԻԵԴ-ի վճիռների լիարժեք և ժամանակին կատարմանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը