02 11 2020

Արցախցիների կեցության խնդիրներն օրակարգային են մեզ համար. Մհեր Գրիգորյան

Արցախցիների կեցության խնդիրներն օրակարգային են մեզ համար. Մհեր Գրիգորյան

Այս պահին չեմ կարող հստակ թիվ ասել, թե Արցախից հայաստան եկած քանի քաղաքացի ունենք: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպե՞ս են լուծվում արցախցիների կեցության հետ կապված և խնդիրները, փոխվարչապետն ասաց. «Ձեզ թող չթվա, որ ամիսուկես չի քննարկվում այդ հարցը, կամ առավելևս եթե ձեզ թվում է, որ որևէ մեկն այդ հարցով չի զբաղվում կառավարությունում, դուք սխալվում եք: Այնուամենայնիվ որոշակի մասով մեր հայրենակիցները, ովքեր ունեն կեցավայրի որոշակի կարիքներ, այդ խնդիրներն ինչ-որ ձևով այս պահին լուծված են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ