Սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։
Մասնավորապես,
Հոգեհանգստի արարողություն, սգո ծառայություններ իրականացնող կազմակերպության տնօրենը նշանակում է պատասխանատու, ով ապահովում է կազմակերպության ողջ տարածքում սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ պատշաճ հսկողությունը և անհրաժեշտ պարագաների, նյութերի ու հարմարությունների առկայությունը եւ այլն։
Oրական առնվազն երկու անգամ ախտահանվում են հոգեհանգստի արարողության համար նախատեսված վայրի մակերեսները 70-90% սպիրտի հիմքով կամ այլ ախտահանիչ միջոցով։ Ախտահանման աշխատանքները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում։
Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության մասնակիցները պետք է զերծ մնան միմյանց հետ ֆիզիկական շփումից (համբուրվել, գրկախառնություն, ձեռքսեղմում), պարտադիր դնեն դիմակ, հնարավորինս պահպանեն հեռավորություն մյուսներից։ 60-ից ավելի մարդ չպետք է մասնակցի հոգեհանգստի և հուղարկավորության արարողությանը:
Աշխատողների համար եւս սահմանվել են նորմեր՝ նրանց ամենօրյա ջերմաչափման, կորոնավիրուսին բնորոշ ախտանշանների դեպքում ձեռնարկվելիք քայլերի մասով։
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝ առողջապահության նախարարի 30-Ն հրամանով խմբագրվել է ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին նախարարի 17-Ն հրամանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը