Արմավիրի մարզում, այսօր՝ մայիսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 04:30-ի սահմաններում Էջմածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գևորգյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, մխրճվել է գառների հոտի մեջ:
Shamshyan.com-ի hաղորդմամբ, գառներից 31-ը սատկել են , 7-ը՝ վնասվածքներ են ստացել:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Ոստիկանությունը պարզում է սատկած գառների տերերի ինքնությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը