24 06 2021

Մարզպետները գյուղապետերին կանչում են ու ասում՝ դիմում գրեք ու հեռացեք. Տարոն Տոնոյան

Մարզպետները գյուղապետերին կանչում են ու ասում՝ դիմում գրեք ու հեռացեք. Տարոն Տոնոյան

Մենք հույս ունեինք, որ ընտրությունները հանդարտություն կբերեն մեր ժողովրդին, կլուծվի քաղաքական ճգնաժամը, համերաշխության մթնոլորտ կտիրի ՀՀ-ում, բայց պետք է արձանագրենք, որ մեր անկումը շարունակվում է, իշխանությունները գնում են այդ ճանապարհով: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, դատախազության մոտ ի պաշտպանություն «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի, բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի ցուցակի անդամ, բժիշկ տարոն տոնոյանը:

«Մենք ոչ թե հավաքվել ենք, որ իրենցից հայցենք ներողամտություն, մեծահոգություն, այլ հավաքվել ենք պահանջելու արդարադատություն իրականացնել: Եթե դուք արդարադատություն եք իրականացնում, ապա որտե՞ղ են ձեր մարզպետները, որոնք գյուղապետերին կանչում են և ասում են՝ դիմում գրեք և հեռացելք: Որտեղ են ձեր նախարարներն ու փոխնախարարները, որոնք նույնիսկ քաղծառայողներին են կանչում և ասում՝ դիմում գրեք, հեռացեք:

Հարցնում են՝ ինչի՞ համար դիմում գրեմ, ՏԻՄ ընտրություններին մնացել է 2 ամիս: Ասում են՝ ոչ, հիմա պետք է գրեք: Սա ուժի  ցուցադրություն է, սա երկաթյա մանդատի, դիկտատուրայի ցուցադրություն է: Ձախողվելու են, բայց իրենց ձախողումը նաև մեր երկրի ձախողումն է: Ցավը դա է»,-ասաց Տարոն տոնոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ