Սա ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և կից հրապարակել լուսանկար։
«Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին):
Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները:
Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը