06 08 2021

«Հիմա Արմաշում տանը նստած՝ էդ գմփգմփոցը լսում ենք». Երասխում այս պահին կրակում են

«Հիմա Արմաշում տանը նստած՝ էդ գմփգմփոցը լսում ենք». Երասխում այս պահին կրակում են

Yerevan.Today-ի տեղեկություն է հասել, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, կեսօրից հետո Երասխի  ուղղությամբ  թշնամու զորքը նորից ակտիվացրել է կրակոցները՝ հայկական դիրքերի ուղղությամբ։ Ընդ որում՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից:  Այս պահին էլ կրակոցները դեռևս շարունակվում են, թշնամու հետ միջդիրքային սահմանում քաղաքացիներն օդ բարձրածող ծուխ են նկատել, պնդում են՝ այրվող դաշտեր են կամ ДШК-ով անվադողերին է թշնամին կրակել ավանդաբար՝ այրվող փափմփուշտներով:

«Էսօր դղրդյուններն ուժգին են, կրակոցների ձայներից էլ հասկացվում է, որ հեռահար կրակող զինատեսակ են կիրառում, ДШК-ով, մինամյոտից արձակած կրակոցներ են սրանք, հիմա Արմաշում տանը նստած էդ գմփգմփոցը լսումենք»,-Yerevan.Today-ին այս պահին լսածն ու զգացածը բառերով փոխանցում է բնակիչը:

Սյուզի Բադոյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ