Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 636 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 243 386-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 4876 է:
Կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Սեպտեմբերի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1159 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6052-ի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը