«Այն չնչին հաջողությունները, որ վերջին պատերազմի ընթացքում տեղի են ունեցել, դրանք տեղի են ունեցել մեր քաջարի հրամանատարներիր և նրանց ենթակա զինվորների քաջագործությունների շնորհիվ։ Ասել , թե այսօրվա պայմանները պարզ պայմաններ են կարելի է համեմատել մեր ամբողջ պատմության հետ, երբ է եղել Հայաստանի ու հայ ժողովրդի համար իրավիճակ, որը որ դյուրին է եղել։ Որքան էլ, որ արձանագրել ենք պարտույթույն, բայց այնուամենայնիվ, 283 կմ սահմանագծի երկայնքով , որը որ Արցախի հանրապետության շուրջն էր, շուրջ 265 կմ տարածքում կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել ․ տեղում հրամանատարների և զինվորների հմուտ գործողությունների , մարտավարական հմուտ հնարքների շնորհիվ պահպանվել են այդ դիրքերը , իսկ այնտեղ, որտեղ հակառակորդի կողմից եղել է մխրճում , հատկապես Արցախի հարավային հատվածում , հրամանատարները, զինվորները նույնպես քաջարի կերպով , իրենց անձնազոհությամբ կարողացել են պահպանել հայ ժողովրդի արժանապատվությունը»,-այս մասին նշեց «Հայստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության կազմակերպած քննարկման ժամանակ ։
Սեյրան Օհանյանի խոսքով այսօր չափազանց դժվար ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծված ՀՀ-ի շուրջը․
«Անվտանգության միջավայրը փխրուն է , սպառնալիքները թե՛ ներքին, թե՛ արտաքին շատ են, բայց այդ սպառնալիքների կանխարգելման ուղղությամբ մեր հնարավորություններն այնքան էլ բարձր չեն, նամանավանդ մենք գտնվում ենք այնպիսի հոգեբանական իրավիճակում , երբ դեռևս մեկ տար չի անցել և չեն ամոքվել մեր վերքերը»,-ասաց Սեյրան Օհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը