Politik.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իր կինը՝ Աննա Հակոբյանն աչքի է ընկել որպես թանկարժեք շրջագայությունների սիրահար։ Առաջին ամենաաղմկոտ շրջագայությունը 2018 թվականին ամուսնու հետ՝ պետական միջոցների հաշվին գաղտնի Դավոս գնալն էր։ Այն ժամանակ Politik.am-ը հետաքննական հոդված էր հրապարակել և մանրամասն ներկայացրել, թե ինչպես է Աննա Հակոբյանը գնացել Դավոս և ինչպես էին իշխանությունները փորձում թաքցնել այդ փաստը, բայց անհերքելի փաստերի հրապարակումից հետո ստիպված եղան ընդունել։
Փաշինյանի և իր կնոջ հաջորդ ամենաաղմկոտ շրջագայությունը չարթերային չվերթով ԱՄՆ մեկնելն էր, որը պետության համար արժեցավ ավելի քան 650 հազար դոլար։
Պատերազմից հետո էլ Աննա Հակոբյանն իր թանկարժեք շրջահայություններից չհրաժարվեց։ Նախորդ տարի պատերազմի ողբերգական ավարտից շաբաթներ անց Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա և այնտեղ էր անցկացնում տոնական հանգիստը։ Այդ ժամանակ էլ մամուլում եղան հրապարակումներ, որ Աննա Հակոբյանը հաստատվել է Մոսկվայի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում և օգտվում է միայն ամենաճոխ ռեստորաններից։
Այս տարի էլ Աննա Հակոբյանն իր սկզբունքներին չի դավաճանել։ Politik.am-ին հաջողվեց պարզել, որ Աննա Հակոբյանը Սուրբ ծննդյան տոներից առաջ մեկնել է ԱՄՆ։ Դեկտեմբերի 21-ին Աննա Հակոբյանը Երևանից մեկնել է Մոսկվա, իսկ այնտեղից դեկտեմբերի 22-ին Լոս Անջելես։ Մեր ընթրեցողներից մեկը, ով նույն չվերթով մեկնել է ԱՄՆ, հասցրել է լուսանկարել Աննա Հակոբյանին։ Կառավարության մեր աղբյուրների պնդմամբ Աննա Հակոբյանին ուղեկցում է երկու թիկնապահ (մեկը երևում է կադրում), մեկ վարսավիր և մեկ գործավար։ Մեզ լուսանկար ուղարկած քաղաքացին տեղեկացրեց, որ առնվազն Աննա Հակոբյանն ու թիկնապահները ԱՄՆ են հասել բիզնես դասով։

Դեպի ԱՄՆ բիզնես դասի մեկ տոմսը արժե ավելի քան 2600 դոլար, այսինքն երեք տոմսը միասին կարժենա ավելի քան 7800 դոլար։ Այս պահին մեզ հայտնի չէ, թե Աննա Հակոբյանն ինչ հյուրանոցում է հաստատվել, բայց հաշվի առնելով նախորդ հրապարակված այցերը, կարելի է միայն ենթադրել, որ այն գերթանկարժեք հյուրանոցերից մեկն է և դա էլ իր և իր թիկնապահների համար (ըստ կարգի թիկնապահները ևս հաստատվում են իրենց պաշտպանյալի նույն հյուրանոցում և հնարավորինս մոտ սենյակում) արժեցել է առնվազն մի քանի հազար դոլար։ Մեզ հայտնի չէ նաև, թե ինչ ռեստորաններ և ժամանցի վայրեր է այցելել Աննա Հակոբյանը, բայց այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ տանում ենք։

Աննա Հակոբայնի հետ կապ հաստատել չստացվեց և մեզ չհաջողվեց ստանալ իր մեկնաբանությունը։ Ուսումանսիրեցինք նաև իր հիմնադրած Իմ քայլը և Ժպիտների քաղաք հիմնադրամների պաշտոնական կայքերը՝ հասկանալու համար, արդյո՞ք հիմնադրամների գործունեության հետ կապված չէ իր այցը ԱՄՆ, բայց չգտանք որևէ լուր, որը ազդարարած կլիներ Աննա Հակոբյանի ԱՄՆ կատարվելիք գործնական այցի մասին։ Այս ամենից ելնելով այլ բան չի մնում եզրակացնել, քան այն որ Աննա Հակոբյանը որոշել է շքեղ հանգիստ անցկացնել ԱՄՆ-ում՝ հենց Սուրբ ծննդյան տոների ընթացքում։


Պատրաստ ենք հրապարակել նաև Աննա Հակոբյանի տեսակետն ու իր կողմից մեզ փոխանցվող փաստերը։ Հետաքրքիր կլինի լսել նաև, թե տիկին Հակոբյանն ում միջոցների հաշվին է մեկնել ԱՄՆ և իրականում որքան գումար է ծախսվել այս այցի համար։
Ամեն ինչ եռում է. Վարուժան Գեղամյան
Մարդկանց դիակները ԱԺ-ից չհանված՝ բերում են Ռոբերտ Քոչարյանին թուղթ են տալիս. Լևոն Քոչարյան
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից. Թաթոյան
Նկատի է ունեցել «հայաստանgի» և «ղարաբաղgի»․ ՔՊ-ականը փորձել է արդարացնել եղբորը
«Որ ասում եմ ես, նշանակում ա՝ Արուսը հետս ա»․ Փաշինյանը Աննա Հակոբյանին հետը տարել է Շվեյցարիա
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Արթուր Պողոսյանը նշանակվեց՝ ՔԿ, Էդուրադ Հակոբյանը` ՊԵԿ նախագահի պաշտոնում
ՊԵԿ-ը հայտնում է Մեքենա ժամանակավոր ներմուծելու դեպքում հարկ ու տուրքի պահանջի մասին
Ամերիաբանկը ճանաչվել է 2025թ. լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի
ԱՆԻՖ-ում մսխած փողը լրիվ բավարար էր տրանսպորտի հարցը լավագույնս լուծելու համար. Ռոբերտ Քոչարյան
ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը
6 ամսով կսահմանափակվի խոզերի ներկրումը Հայաստան
Շիրակի մարզում կարտոֆիլ աճեցնելն անշահավետ է դարձել․ Մհեր Մելքոնյան
Ի՞նչ է սպասվում մեր երկրին՝ պարենային աղետ, թե՞ ողջ գյուղատնտեսության ոչնչացում. Մհեր Մելքոնյան
Կաթնամթերքի շրջանառության ոլորտում արձանագրված խախտումների քանակը նվազել է․ ՄՊՀ
Խոսքի ազատության տիտանական նահանջ է արձանագրվում Հայաստանում․ Արամ Վարդևանյան
Խտրականության, ատելության քարոզի հոդվածը միայն ընդդիմադիրների՞ համար է․ Րաֆֆի Ասլանյան
Առավոտը բարի չէր Տիգրան Ավինյանի և ԱՆԻՖ-ի համար. փաստաբան
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ․ ՀՅԴ Շիրակի կոմիտե
Առանց ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու դեպքում տուգանքը 100 հազար դրամ է. Գառնիկ Դանիելյան
2020թ․ հուլիսյան մարտերի ժամանակ վնասված տունը նոր են նորոգում
2026 թ․ հունվարի 1-ից բոլոր աշխատանքային պայմանագրերը պետք է կնքվեն թվային համակարգով․ Սարգսյան
Օր 17. Երևանում շարունակվում է տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են. ԱՆ
Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆ
Մեկ շաբաթում ՀՀ-ում թոքաբորբով հոսպիտալացվել է 578 բուժառու
45,3 մլն եվրո․ Կառավարությունը օրը սկսում է պարտք վերցնելով
Երուսաղեմի հայկական եկեղեցին հայտնում է, որ Իսրայելը ձգտում է խլել իր ունեցվածքը
Ուրֆայում վաճառքի են հանվել հայկական եկեղեցին ու քահանայատունը
Ամերիաբանկը և Մատենադարանը ստորագրել են հուշագիր «Մատյանների տունդարձը» ծրագրի շրջանակում․ տեսանյութ, լուսանկարներ
Գումարները պետք է վերադարձվեն․ Մի բան հստակ է, որ համերգը չի կայացել․ Անդրեասյանը՝ Սնուփ Դոգի համերգի մասին
Վաղը դաս կա
ԿԳՄՍՆ-ն գիշերվա 12-ին որոշումներ կայացնելու փոխարեն, պիտի գիտնականների խնդրին լուծում տա․ Ցոլակ Ակոպյան
Այս կարգը նպաստում է Հայաստանում ստեղծված գիտական արդյունքի արտահոսքին․ Ատոմ Մխիթարյան
Ես սա համարում եմ դավադրություն հայոց լեզվի, պետական շահի և գիտության դեմ. Լիլիթ Արզումանյան
Չարենցի դպրոցում ծեծկռտnւք է տեղի ունեցել ֆիզկուլտուրայի ուսուցչի և աշակերտների միջև
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է
Զինծառայող է մահացել հիվանդությունից
Խաղամոլությունը Հայաստանում՝ Նիկոլ Փաշինյանի օրոք․ ինֆոգրաֆիկա
Սննդամթերքի գները՝ հեղափոխությունից առաջ և հիմա․ ինֆոգրաֆիկա
Հայաստանից արտագաղթի պատկերը՝ 4 ղեկավարների օրոք․ Ինֆոգրաֆիկա
Նախարար Անդրեասյանը ուրիշ թվեր է հայտնում, նախարարությունը՝ լրիվ ուրիշ
Բանակի օրվա առթիվ պաշտպանության նախարարին հայհոյեցին
Նիկոլ Փաշինյանին Եվրոպայից շտապեցնում են՝ տրանսգենդերներին արտոնություններ տալ օրենքով
Արգիշտի Քյարամյանը կարճել է իր իսկ բացահայտած կոռուպցիոն գործը
Սկանդալ․ Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է
Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ
Աղվան Հովսեփյանը կմնա կալանավորված
Մանվել Փարամազյանը, հիվանդությամբ պայմանավորված, հսկողության կարիք ունի․ փաստաբան
Իրինա Յոլյանին և համայնքապետարանի 2 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել