ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու են՝ «Պետական սահմանի մասին» օրենքում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում , Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերը։ Հանձնաժողովում կքննարկվի նաև «Հայաստան» խմբակցության պատգամավորներ՝ Իշխան Սաղաթելյանի, Աղվան Վարդանյանի և Արամ վարդևանյանի կողմից հեղինակված նախագիծը, որով առաջարկվում է լրացումներ կատարել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում։
Առաջարկում ենք նիստին հետևել ուղիղ հեռարձակմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը